Ալեքսանդր Լյակազետը կվերադառնա «Լիոն»

314

Լոնդոնի «Արսենալից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 31-ամյա ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը կարիերան կշարունակի ֆրանսիական «Լիոնում», որտտեղից 2017-ին տեղափոխվել էր «Արսենալ», հաղորդում է Sky Sports-ը։ Անգլիական ակումբը չէր երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ։

Ավարտված մրցաշրջանում Լյակազետը իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի հետ մասնակցել է 36 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Լյակազետը լոնդոնյան թիմի հետ դարձել է Անգլիայի գավաթակիր, Անգլիայի կրկնակի սուպերգավաթակիր։ Նա  «Լիոնի» պատանեկան, երիտասարդական եւ գլխավոր թիմերում հանդես է եկել 1998-2017 թվականներին։ 

Նախորդ հոդվածըԲելգիայի թիմը 6։1 հաշվով հաղթեց լեհերին, հոլանդացիներն ուժեղ էին Ուելսից՝ 2։1 (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԼապորտա․ Մեզ հաջողվեց հարություն տալ «Բարսելոնային»