‘Լավրովը խոստովանել է, որ հաճախ է հայհոյում, երբ իրեն չեն հասկանում’

738

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը Вечерний Ургант ծրագրի եթերում խոստովանել է, որ ռուսերեն չհասկացող մարդկանց շրջապատում հաճախ հայհոյանքներ է օգտագործում:

«Բազմիցս»,- պատասխանել է Լավրովը հաղորդավարի այն հարցին, թե արդյոք  հաճախ է հայհոյանքներ օգտագործում ռուսերեն չհասկացող արտասահմանցիների շրջապատում:

Սերգեյ Լավրովը  տիրապետում է երեք լեզվի՝ անգլերեն, ֆրանսերեն, սինգալերեն: Վերջինն օգտագործվում է Շրի-Լանկայի բնակչության մեծամասնության կողմից: Այս արտասովոր լեզուն Լավրովը սովորել է համալսարանական տարիներին:

Հաղորդման ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարը պատմել է նաև, որ իր ողջ կարիերայի ընթացքում հասցրել է 136 երկիր այցելել:

Вечерний Ургант ծրագրում նրա մասնակցությունը նվիրված է եղել ՄԱԿ-ի օրվան, որը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 24-ին: Այդ օրը 1948թ. ուժի մեջ է մտել Միացյալ ազգերի կազմակերպության կանոնադրությունը:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը տեղյակ չէ հայ-ադրբեջանական կլոր սեղանի մարամասներից’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Doing Business ինդեքսում առաջընթացը կարևոր է, բայց շատ անելիքներ կան ‘