Լավրով․ ԱՄՆ-ը «Ազատ Սիրիայի բանակ» է ստեղծում

231

Տեղեկատվություն կա, որ ԱՄՆ-ը սկսել է ստեղծել, այսպես կոչված՝ «Ազատ Սիրիայի բանակ»՝ ԻՊ-ի գրոհայինների մասնակցությամբ, որպեսզի ապակայունացնի իրավիճակն այդ երկրում, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Մեր տվյալներով՝ ամերիկացիները սիրիական Ռաքքայի արվարձաններում ձեռնամուխ են եղել, այսպես կոչված՝ «Ազատ Սիրիայի բանակի» ստեղծմանը՝ տեղական արաբական ցեղերի ներկայացուցիչների, ԻՊ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների մասնակցությամբ։  Նպատակն ակներև է՝ այդ զինյալներին օգտագործել ընդդեմ ՍԱՀ-ի օրինական զինված ուժերի՝ երկրում իրավիճակը ապակայունացնելու համար»,- ասել է Լավրովը Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հետ քառակողմ հանդիպման ընթացքում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲորել․ Ուկրաինային ընդունելու որոշումը կկայացնեն ՆԱՏՕ-ի անդամները
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Ինտերը» պարտության մատնեց «Միլանին» Ջեկոյի եւ Մխիթարյանի գոլերի շնորհիվ (տեսանյութ)