‘Լատինաամերիկյան Պանաման ցանկանում է մտնել եվրագոտի ‘

696

Պանաման ցանկություն է հայտնել ընդունել եվրոն՝ որպես երկրում շրջանառվող օրինական արժույթ: FrancePress-ի փոխանցմամբ, հայտարարել է Կենտրոնական Ամերիկայում գտնվող պետության նախագահ Ռիկարդո Մարտիինելին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ: Այժմ Պանամայում ազատ շրջանառության մեջ է ԱՄՆ դոլարը:

Մարտինելին իր երկրում եվրոյի հնարավոր շրջանառության մասին մանրամասներ չի հաղորդել, միայն նշել է, թե «լիովին վստահում է» Եվրագոտու, եւ մասնավորապես, Գերմանիայի տնտեսությանը: Նա վստահություն է հայտնել, որ եվրագոտում ճգնաժամը մոտակա ապագայում կհաղթահարվի:

Պանամայի տնտեսությունը Լատինական Ամերիկայի ամենաարագ զարգացող տնտեսություններից է: Այդ երկրի ՀՆԱ-ն ընթացիկ տարում Պանամայի ջրանցքի լայնացման աշխատանքների հաշվին աճել է 10,6 տոկոսով:

Նշենք, որ մի շարք երկրնեի, որոնք ԵՄ անդամ չեն հանդիսանում, միակողմանի կարգով ընդունել են եվրոն, որպես օրինական արժույթ:

 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ը կոչ է անում Վրաստանին՝ շարունակել Աբխազիայի եւ Հվ-ին Օսիայի հետ երկխոսությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Սոչիի Օլիմպիադայի համար ձյունը նախօրոք է պահեստավորվելու’