‘Լենինի մասունքների թաղման հարցը ՌԴ իշխանությունների օրակարգում չկա ‘

780

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե համաշխարհային կոմունիզմի առաջնորդ Լենինի դիակի տեղափոխումը Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող դամբարանից արդիական խնդիր չէ, եւ չի քննարկվում իշխանությունների կողմից:

Պեսկովը հերքել է մամուլում ավելի վաղ տարածված լուրն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը Լենինի դամբարանը համեմատել է քրիստոնեական սրբերի մասունքների հետ:

«Որեւէ ուղղակի համեմատության մասին խոսք լինել չի կարող: Դա ակնհայտորեն համատեքստից կտրված հաղորդագրություն է», — ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, հայտարարել է Պեսկովը՝ միեւնույն ժամանակ շեշտելով, որ Լենինի դիակի տեղափոխման հարցն իշխանությունների օրակարգում ներառնված չէ:

Նախորդ հոդվածը‘Սիրիայում առնվազն 125 ալեւի է սպանվել ‘
Հաջորդ հոդվածը‘Ալիկ Սարգսյանը գրպանե՞լ է Արարատի մարզպետարանի 400 միլիոն դրամը’