‘Լեւոն Արոնյան. Մի քանի 100 տոկոսանոց հաղթանակ բաց թողեցի’

865

Tata Steel Chess-2013-ում ես մի քանի 100 տոկոսանոց հաղթանակ բաց թողեցի, սակայն ընդհանուր առմամբ արդյունքը լավն էր: Այդ մասին հայտարարել է աշխարհի երրորդ ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում կայացած Tata Steel Chess սուպերմրցաշարում երկրորդ տեղ զբաղեցնելուց հետո Արոնյանը կիսվել է տպավորություններով:  

«Մրցաշարի ընթացքում ես մի քանի պարտիաներում հաղթելու լավ հնարավորություններ ունեցա, սակայն բաց թողեցի 100 տոկոսանոց հաղթանակները: Ընդհանուր առմամբ արդյունքը լավն էր: Օրինակ՝ Սերգեյ Կարյակինի հետ պարտիայում ես հոգեբանական խնդիրներ ունեցա: Պետք է աշխատեմ այդ ուղղությամբ»,- ասել է Արոնյանը մրցաշարի պաշտոնական կայքի հետ զրույցում:

Sport.News.am

Նախորդ հոդվածը‘Երիտասարդ կուրսանտի մտորումներն ու երազանքը’
Հաջորդ հոդվածը‘Վենետիկի հանձնաժողովը քննադատել է հանրահավաքների մասին Ռուսաստանի օրենքը’