‘
Նոյեմբերի 19-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Քեթրին Ջեյն Լիչի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումները: Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաև Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ իր գնահատականները:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Այս մասին հայտնում է Հայ ազգային կոնգրեսի մամուլի ծառայությունը:
‘