‘Լեւոն Տեր-Պետրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բիձինա Իվանիշվիլիին ‘

1441

Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ՝ հոկտեմբերի 3-ին, շնորհավորական ուղերձ է հղել Բիձինա Իվանիշվիլիին:

«Շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում արձանագրած փայլուն հաղթանակի առթիվ։ Ձեզ եւ Ձեր ղեկավարած կոալիցիային անկեղծորեն մաղթում եմ հաջողություններ առաջիկա գործունեության մեջ՝ ի շահ Վրաց պետականության եւ հայ-վրացական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման»,- ուղերձում, մասնավորապես, ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նկատի ունենալով Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների ստրատեգիական կարեւորությունը Հայաստանի համար, մշտապես ուշի-ուշով հետեւել է Վրաստանի իրադարձություններին՝ դրանց կապակցությամբ հրապարակավ մատուցելով իր կարծիքը։ Այս առումով ուշագրավ է 2008 թվականի ոուս-վրացական պատերազմից հետո «Ա1+»-ին տված հարցազրույցում (տես նաեւ` Լ. Տեր-Պետրոսյան, «Վերադարձ», Երեւան, 2009, էջ 283) առաջին նախագահի արված այն կանխատեսումը, որը վերաբերում էր Սահակաշվիլիի արկածախնդրության հետեւանքով Վրաստանին բաժին ընկած ազգային աղետին. «Մոտ ապագայում ոչ այլ ոք, քան վրաց ժողովուրդն է, որ հաշիվ է պահանջելու սեփական կառավարությունից»: Անցած ընտրությունները, որոնցում Սահակաշվիլիի վարչակազմը ծանր պարտություն կրեց, այս կանխատեսման իրականացման իրեղեն ապացույցն են։

 

Նախորդ հոդվածը‘Արեւմտյան եւ արեւելյան տրիբունաների տոմսերը գրեթե սպառվել են’
Հաջորդ հոդվածը‘Ինչու՞ է ոստիկանությունը խուզարկում վանաձորցիների բնակարանները. պարզաբանումները ոչինչ չեն պարզում ‘