«Լիվերպուլը» պատրաստ է վաճառել Մոհամեդ Սալահին

344

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» պատրաստ է վաճառել 30-ամյա եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին, եթե ստանա 70 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ, հաղորդում է The Sun-ը։ Նրա պայմանագիրը լիվերպուլյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Կողմերը երկարաձգման շուրջ բանակցություններում արդյունքի չեն հասել։

Սալահի ծառայություններով հետաքրքրված է Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը»։ Ֆուտբոլիստը եւս ցանկանում է կարիերան շարունակել Արքայական ակումբում։

Անցած մրցաշրջանում Սալահը գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ մասնակցել է 51 հանդիպման, խփել 31 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։ Նա ճանաչվել է Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Սալահը 2017 թվականից է հանդես գալիս «Լիվերպուլում»։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըԱնկարա․ Թուրքիան չի միանա պատժամիջոցներին ընդդեմ Ռուսաստանի
Հաջորդ հոդվածըԴոդոն․ Մոլդովան «պեշկա» է Ռուսաստանի դեմ Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղում