‘Լիտվայի նախագահ. Ռուսաստանի իշխանություններն անհարգալից են Լիտվայի հանդեպ’

664

Ռուսաստանի իշխանություններն անհարգալից են վերաբերվում Լիտվային: Այս մասին դանիական Politiken թերթին տրված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: «Մենք պետք է նորոգենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն դա կարող ենք անել միայն փոխադարձ հարգանքի հիման վրա: Ռուսաստանյան կողմը բավարար չափով հարգանք չի դրսևորում: Դա կարծես ճեղքվածք լինի արևելյան և արևմտյան մտածելակերպերի միջև»,- Գրիբաուսկայտեի խոսքերն է մեջբերում DELFI կայքը:

Հանրապետության ղեկավարը հերթական անգամ հիշեցրել է, որ Լիտվան կախում ունի Ռուսաստանի էներգամատակարումից,և ավելացրել է, որ «առկա իրավիճակին հարկ է դիմանալ ևս երկու տարի»: Պատասխանելով իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փոխհարաբերությունների վերաբերյալ հարցին՝ Գրիբաուսկայտեն ասել է. «Այն, որ Պուտինը միայն պահանջներ է ներկայացնում մեզ, ոչ մի լավ բան չի խոստանում»: 2012 թ. մայիսին ևս Լիտվայի նախագահը հայտարարել էր, որ Պուտինի՝ Կրեմլ վերադարձով  Ռուսաստանի և Լիտվայի հարաբերություններն ավելի կլարվեն: «Մեր տեղեկություններով՝ նպատակներից մեկը աշխարհին ցույց տալն է, թե Բալթյան երկրներն ու Լիտվան ազգայնականներ են, անհանդուրժող են, չեն սիրում ռուսներին և ջանում են վնասել Ռուսաստանին»,- այն ժամանակ ասել էր Լիտվայի նախագահը:

Նախորդ հոդվածը‘Ղազախստանի բարձրաստիճան զինվորականին կասկածում են 200 հազար դոլար կաշառք ստանալու մեջ ‘
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան աճուրդում 500 կգ-անոց սիգար է վաճառվել’