Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը պատրաստ է կարիերան շարունակել ԱՄՆ-ում։ Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի երկու ակումբներ հետաքրքրված են 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։
Ուրուգվայի «Նասյոնալի» հետ Լուիս Սուարեսի պայմանագիրը կավարտվի այս ամիս։
Լուիս Սուարեսը Ուրուգվայի հավաքականի կազմում մասնակցում է աշխարհի առաջնությանը։
Ընթացիկ ակումբային մրցաշրջանում Լուիս Սուարեսը մասնակցել է 16 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։