‘
Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը հույս է հայտնել, որ «Չելսիի» պաշտպան Ջոն Թերիի վնասվածքը ծանր հետեւանքներ չի ունենա:
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Չելսի» — «Լիվերպուլ» հանդիպման ընթացքում (1:1) խաղային դրվագում Սուարեսը պատահաբար վայր էր ընկել Թերիի ոտքի վրա, որից հետո լոնդոնցիների ավագը չկարողացավ շարունակել հանդիպումը եւ պատգարակի օգնությամբ լքեց խաղադաշտը:
«Շատ ցավալի է, որ չկարողացանք երեք միավոր վաստակել: Ուրախ եմ, որ կարողացա հերթական գոլով օգնել թիմին:
Իմ ջերմ մաղթանքներն եմ հղում Թերիին: Հուսով եմ, նրա մոտ ոչ մի լուրջ բան չկա»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է «Լիվերպուլի» հարձակվողը:
Ի դեպ, այս հանդիպման գոլերի հեղինակ են դարձել հենց Թերին եւ Սուարեսը:
Ավելացնենք, որ այսօր Թերին բուժզննում կանցնի, որից հետո հայտնի կդառնա նրա վնասվածքի լրջությունը:
‘