Լուկաշենկո․ «Այդ գործողությունը շատ ձգձգվեց»

397

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինայում պատերազմին։

«Եթե անկեղծ ասեմ՝ ապա կարծում եմ, որ այդ գործողությունը ձգձգվում է։ Բայց ես այնքան խորացած չեմ այդ հարցում, որ ասեմ՝ այնտեղ նրանց պլանով է ամեն ինչ ընթանում՝ ռուսաստանցիների, ինչպես իրենք են ասում, թե այնպես է, ինչպես ես եմ զգում։ Ես նորից եմ շեշտում՝ ես այնպես եմ զգում, որ այդ գործողությունը շատ ձգվեց»,- ասել է Լուկաշենկոն։

 Բելառուսի նախագահն իր կարծիքն է հայտնել նաև այդ պատերազմում միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին։

«Միջուկային զենքի կիրառումն անթույլատրելի է նաև այն պատճառով, որ մենք նրանց կողքին ենք։ Հենց այնտեղ չենք, բայց ոչ էլ օվկիանոսի մյուս կողմում ենք, ինչպես Միացյալ Նահանգները։ Անթույլատրելի է նաև այն պատճառով, որ դա կարող է ընդհանրապես մեր երկրագունդն ուղեծրից դուրս նետել, ու մենք կթռչենք չգիտեմ ուր։ Ուստի դա անթույլատրելի է․․․ Կարո՞ղ է Ռուսաստանը դա անել, թե ոչ՝ այդ հարցը պետք է տաք Ռուսաստանի ղեկավարությանը»,- ասել է նա։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածը«Ազովստալը» շարունակում է դիմադրել
Հաջորդ հոդվածըՋեն Փսակիին կփոխարինի Կարին Ժան Պիեռը