Ջեն Փսակիին կփոխարինի Կարին Ժան Պիեռը

454

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան մամուլի ծառայության նոր ղեկավար է նշանակել․ 44-ամյա Կարին Ժան Պիեռը Ջեն Փսակիին կփոխարինի եկող շաբաթվա վերջին և կդառնա առաջին սևամորթ կինը և ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչն այդ պաշտոնում։

2020 թ․ Բայդենի նախագահական ժամկետի սկզբից Ժան Պիեռը զբաղեցնում է Փսակիի առաջին տեղակալի պաշտոնը։

Ջեն Փսակին, որը տարբեր ներկայացուցչական պաշտոններ է զբաղեցրել Բարաք Օբամայի և Ջո Բայդենի վարչակազմերում, լքում է Սպիտակ տունը, որպեսզի դառնա ձախ ազատական MSNBC հեռուստաալիքի հաղորդավար։

Սպիտակ տան մամուլի քարտուղարը վարչակազմի դեմքն է՝ ուղղված ԶԼՄ-ներին, ինչպես և երկրին ու աշխարհին։

ԱՄՆ պատմության ընթացքում առաջին անգամ այդ պաշտոնը կզբաղեցնի սևամորթ կինը և բացահայտ լեսբուհին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԼուկաշենկո․ «Այդ գործողությունը շատ ձգձգվեց»
Հաջորդ հոդվածըԻբրահիմովիչը, Հոլանդը, Դոնարուման մասնակցել են Ռայոլայի հուղարկավորությանը