‘Լրացուցիչ 500 մլն դրամ՝ Արմավիրի ՔԿՀ-ի շինարարության համար ‘

800

2013 թվականի բյուջեի քննարկման ժամանակ դատական համակարգի գործունեությունն ապահովելու համար բյուջեից հատկացվող գումարների նախահաշիվը ներկայացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով՝ ֆինանսական ցուցանիշների տարբերությունը, նախորդ տարվա համեմատ, էական չէ, փոփոխությունները կապված են միայն եկամտահարկի մասին օրենքի պահանջների հետ:
«Ծախսերի գերազանցումը կապված է հանրային պաշտպանի գրասենյակին մոտ 100 մլն դրամ ավելի գումար հատկացնելու հետ, քանի որ 2013 թվականի հունվարի 1-ից հանրային պաշտպանի գրասենյակը պետք է անվճար ծառայություններ մատուցի և իրավաբական օգնություն ցուցաբերի նաև քաղաքացիական և վարչական գործերով: Ըստ երևույթին՝ դրանով է պայմանավորված նաև հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցների թվի ավելացումը: 2013-ին ևս 1մլդ դրամից մի փոքր ավելի գումար պետք է տրամադրվի Արմավիր ՔԿՀ-ի աշխատանքների ավարտին, այսինքն՝ այս տարի լրացուցիչ նախատեսվում է 500 մլն գումար ևս տրամադրել»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ 2013 թվականի երկրորդ կեսին նախատեսվում է շահագործման հանձնել Արմավիրի ՔԿՀ-ի 400 տեղանոց մեկ մասնաշենք՝ իր բոլոր ենթակառուցվածքներով:

Նախորդ հոդվածը‘Բուլղարացի ակտիվիստները հետապնդում են օրինազանց ոստիկաններին’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Թող մեկնաբանեն կոմպետենտ մարդիկ’