‘Լֆիկը «փրփուրներից» է կախվում (ֆոտոշարք)’

4312

Այս պահին Երևանի կենտրոնում՝ Փակ շուկայի հարևանությամբ, հավաքվել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք անընդհատ հնչեցնում են «պարոն Ալեքսանյան», «պարոն Ալեքսանյան» (նկատի ունեն Լֆիկի Սամոյին) արտահայտությունը:

Սակայն նրանցից շատերը մեր թղթակցի հետ մասնավոր զրույցներում ասում էին, որ չգիտեն, թե ինչու են այստեղ: Բոլոր հավաքվածները խուսափում են տեսախցիկի առաջ պատասխանել մեր թղթակցի հարցերին:

Փակ շուկայի մոտ հուշարձանի տնօրինությունը ճակատային հատվածում պաստառ է փակցրել Կարո Եղնուկյանի անունով, որի վրա գրված է՝ մասոն, իսկ լուսանկարի տակ գրված է՝ «ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը»:

Հատկանշական է, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները դեռ Փակ շուկայի մոտ չեն:

Նշենք նաև, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ այսօր «Կայզեր» սուպերմարկետի աշխատակիցներին տնօրինությունը ուղարկել է Փակ շուկայի մոտ՝ «պաշտպանելու» Լֆիկի շահերը: Նշենք, որ «Կայզեր» սուպերմարկետները պատկանում են Լֆիկի քրոջ ընտանիքին:

Նախորդ հոդվածը‘Ջոն Հեֆերն. Հայաստանն ինքնուրույն պետք է որոշի՝ որ ուղղությամբ շարժվել’
Հաջորդ հոդվածը‘Առավոտ էր: Հարավարևմտյան դաշտի լուսաստղապայծառ առավոտներից մեկը’