‘«Խաղաղություն Ուկրաինային» քարոզի ժամանակ Հռոմի Պապի կողմից բաց թողնված աղավնիները գրոհի են ենթարկվել. Ֆոտոշարք’

4010

Վատիկանում ավանդական կիրակնօրյա քարոզի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից երկու աղավնի է բաց թողել՝ որպես խաղաղության խորհրդանիշներ: Սակայն թռչունների վրա անմիջապես գրոհել են մի մեծ ճայ և սև ագռավ, փոխանցում է argument.ru-ն:

Մի քանի փետուր կորցնելուց և  կտուցների մի քանի հարվածներ ստանալուց հետո աղավնիներն, այնուամենայնիվ, կարողացել են ազատվել հետապնդողներից:

Պապի քարոզը, մասնավորապես, նվիրված է եղել Ուկրաինայի իրավիճակին: Նա կառուցողական երկխոսության կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին և  քաղաքացիական հասարակությանը և հորդորել է հրաժարվել ուժի կիրառումից: «Աղոթքի միջոցով ես ավելի եմ մոտենում Ուկրաինային, նրանց, ովքեր զոհվել են, նրանց ընտանիքներին», ասել է պոնտիֆիկը, հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները գրավել են Կիեւի Արդարադատության նախարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ԱԾ-ն հայտարարել է ատոմային էներգիայի օբեկտների վրա հարձակման սպառնալիքների մասին ‘