‘Խոշոր հրդեհ նախկին կահույքի ֆաբրիկայում’

782

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր, ժամը 07.59-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող նախկին կահույքի ֆաբրիկայում:

Դեպքի վայր են մեկնել յոթ մարտական հաշվարկ,  ՃԿԿ օպերատիվ խումբը, ավտոսանդուղք, քաղաքապետարանի երկու ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի թիվ 143 հասցեում գտնվող նախկին կահույքի ֆաբրիկայի 1-ին հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.30-ին, մարվել` 10.58-ին: 

Առաջին հարկում այրվել են պահեստավորված անասնակերի հակեր, մշակված փայտ և թեփ (500 քմ), իսկ 2-րդ հարկում` փայտի մնացորդ (50 քմ):
 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Նաթանիահու Կորսնցուց Պատերազմը Կազայի Մէջ’
Հաջորդ հոդվածը‘Աջափնյակ համայնքում վաղը ջուր չի լինի’