‘Աջափնյակ համայնքում վաղը ջուր չի լինի’

943

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 25-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Հալաբյան 41-65 համարների, Մարգարյան 19-45 կենտ համարների, Կարապետյան փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Նախորդ հոդվածը‘Խոշոր հրդեհ նախկին կահույքի ֆաբրիկայում’
Հաջորդ հոդվածը‘«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ են հայտարարել երեք կալանավոր’