‘Խրիստենկո. Հայաստանը կարող է ՄՄ անդամ դառնալ արդեն այս տարի’

636

Հայաստանը կարող է Մաքսային միության անդամ դառնալ արդեն այս տարի, РИА-Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահող Վիկտոր Խրիստենկոն:

«Ես կարծում եմ, այս տարի` 2014-ին, Հայաստանի անդամակցության գործընթացը իրավաբանորեն կձեւակերպվի», — ասել է նա լրագրողներին:

Խրիստենկոն տեղեկացրել է, որ մարտի 5-ին ԵՏՀ գագաթնաժողովին անդամ-երկրների նխագահներին զեկուցել են Հայաստանի կողմից ՄՄ անդամակցության «ճանապարհային քարտեզը» կատարելու նախնական արդյունքները: 

«Կարելի է ասել, որ դեկտեմբերյան գագաթնաժողովից հետո անցած այս երկու ամիսների ընթացքում, Հայաստանը մեծ, առաջանցիկ քայլ է կատարել «ճանապարհային քարտեզի» իրագործման հարցում: Ես լավատեսական տրամադրություն ունեմ Հայաստանի հնարավորության եւ ունակության վերաբերյալ` իրագործել «ճանապարհային քարտեզի» այն 260 կետերը եւ այն ծավալը, որը պետք է կատարել անդամակցությունից առաջ», — ասել է ԵՏՀ նախագահողը:

Նախորդ հոդվածը‘Նիկոլա Սարկոզիի մասնավոր հեռախոսազրույցները հայտնվել են մամուլում’
Հաջորդ հոդվածը‘Բերեզովսկի. Հայաստանը պարտվել է սխալ ընտրած մարզակոշիկների պատճառով’