‘Կաթոլիկ և բողոքական աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը. Հռոմի պապը խաղաղության մոմ է վառել’

675

Կաթոլիկ աշխարհում դեկտեմբերի 25-ին նշվող Սուրբ ծննդյան նախաշեմին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը երկուշաբթի երեկոյան իր գրասենյակի պատուհանագոգին խաղաղության մոմ է վառել, որը խորհրդանշում է խաղաղության և բարօրության ձգտումը ողջ աշխարհում: Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալները ծափողջույններով են ընդունել հոգևոր առաջնորդի քայլը:

Մինչ այդ հրապարակում տեղի էր ունեցել ավանդական պրեզեպեի (Հիսուս Քրիստոսի ծնունդը պատկերող արձանիկների հավաքածու) բացման արարողությունը, որն այս տարի կաթոլիկ աշխարհի կենտրոնը նվեր էր ստացել Իտալիայի Բազիլիկատա շրջանից:

Այժմ ողջ աշխարհի կաթոլիկներն անհամբերությամբ սպասում են  Ծննդյան տոների երեկոյան մեսսային, որը Բենեդիկտոս XVI-ը կմատուցի Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարում, տեղական ժամանակով 22:00-ին:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական ռեկտորը տարին տարվա վրա կատարելագործում է իր՝ կաշառք վերցնելու մեխանիզմները’
Հաջորդ հոդվածը‘Յոհան Կրոյֆ. Գվարդիոլան պետք է աշխատի’