‘Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հրանտ Բագրատյանի նախագծին ‘

1116

Այսօր կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությունների եզրակացությունը: Բագրատյանն առաջարկում է յուրաքանչյուր տարի որոշակի ժամկետից միջին կենսաթոշակը սահմանել միջին աշխատավարձի որոշակի չափով: 

Արտեմ Ասատրյանը օրենսդրական նախաձեռնություններին բացասական եզրակացություն տալն այսպես հիմնավորեց. 

«Միջին կենսաթոշակ չկա, դա զուտ հաշվարկային հասկացություն է, կիրառվում է հայեցակարգում, սակայն ոչ օրենսդրության մեջ, պետք է այդ հասկացությունը նախ սահմանել, հետո կիրառել»:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Իտալիայի բարոյական սատարման կարիքն ունենք մեր կարևորագույն մարտահրավերների առումով ‘
Հաջորդ հոդվածը‘Վերհեյեն. Քանի՞ հարյուր միլիոն է պետք Մանչինիին’