‘Վերհեյեն. Քանի՞ հարյուր միլիոն է պետք Մանչինիին’

856

Ֆիզպատրաստականության հայտնի հոլանդացի մասնագետ Ռայմոնդ Վերհեյենը, որը մարզել է նաեւ Հայաստանի հավաքականին, խիստ քննադատության է ենթարկել Ռոբերտո Մանչինիին, որի ղեկավարած «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում 1:3 հաշվով պարտվեց «Այաքսին»:

«Այաքսի» հետ հանդիպումից հետո ես հասկացա, որ «Մանչեսթեր Սիթին» ընդամենը փորձադաշտ է: Քանի՞ հարյուր միլիոն է դեռեւս պետք, որ մարզիչ Մանչինին թաքցնի իր միջակությունը:

Ինչ վերաբերում է Ֆրանկ դե Բուրին, ապա նա ապացուցեց, որ ապագայում թոփ կարգի մարզիչ կդառնա: Նա տակտիկական առումով ամբողջովին գերազանցեց Մանչիին»,- գրել է Վերհեյենը իր Թվիթերում:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հրանտ Բագրատյանի նախագծին ‘
Հաջորդ հոդվածը‘Խանջյան փողոցում կիսակառույց շենք է փլուզվել, կա 11 տուժած (թարմացված) (տեսանյութ, ֆոտոշարք)’