‘Կառավարությունը դեմ չէ գեներալ Մանվելի եւ գեներալ Սարոյանի նախաձեռնությանը ‘

1226

Կառավարությունն այսօրվա արտագնա նիստում քննարկել է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու` ՀՀ օրենքների նախագծերին: Դրանք, պարզվում է՝ հեղինակել եւ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը և Սամվել Ֆարմանյանը։ Ըստ այդ նախաձեռնության,  առաջարկվում է սահմանել «երկրապահ» հասկացությունը, կարգավիճակ տալ կամավորականներին, նրանց համարել զինծառայողներին հավասարեցված անձինք` սոցիալական պարտադիր երաշխիքներով։ Փաթեթի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չի ներկայացրել։ 

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի համար կառաջադրվե՞ն ընդդիմադիր թեկնածուներ’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյան. Մինասյանը դեռ նվազագույնը 5 տարի պետք է մարզի Հայաստանի հավաքականը’