‘Կառավարությունը հրաժարվել է «Ucom»-ի ծառայություններից. «Հրապարակ»’

1146

«Հրապարակի» տեղեկություններով, կառավարությունն այլևս չի օգտվում Ucom ընկերության մատուցած ինտերնետ ծառայություններից: Մի քանի օր առաջ հայտարարված մրցույթի ժամանակ հաղթել է ոչ թե Ucom, այլ ABC-Բիլայն համատեղ ընկերությունը, որն ըստ պատասխանատուների, ավելի մատչելի պայմաններ էր առաջարկել:

Ինչով է պայմանավորված այս որոշումը՝ Գագիկ Խաչատրյան-Տիգրան Սարգսյան հակամարտությա՞մբ, թե՞ հաղթող ընկերության «բարեմասնություններով»: Այնուհանդերձ, վերջին օրերի ՊԵԿ-ֆինանսների նախարարություն փոխհրաձգության ֆոնին բավական հետաքրքիր է ABC-Բիլայն ընկերության «մուտքը» կառավարության համացանցային տիրույթ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Դատապարտյալ. Պարգև սրբազանը ոչ մի բանով չի տարբերվում Կճոյանից. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Վարդանիկի որդին խոստացել է «խփել տալ» Սամվել Բալասանյանին. «ՀԺ»’