‘Վարդանիկի որդին խոստացել է «խփել տալ» Սամվել Բալասանյանին. «ՀԺ»’

1298

«ՀԺ»-ն երեկ Գյումրիից տեղեկություն է ստացել, որ նախկին քաղաքապետ Վարդան Դուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն իր ըն­կերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձ­նատանը, նրա հասցեին հայհոյանքներ սպառնալիքներ հնչեցրել:

Ըստ նույն աղբ­յուրների, կրտսեր Ղուկասյանը և յուր խումբը զինված են եղել, իսկ Սպարտակ Ղուկասյա­նը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին: Գյումրեցիները մեզ հետ զրույցներում նշում էին, որ նման մի դեպք էլ տեղի է ունե­ցել 2012 թվականին, որը, սակայն, անհե­տևանք է մնացել:

Հաշվի առնելով, որ Գյումրիի քաղաքապետի առանձնատունը հսկվում է տեսախցիկներով, երեկ Աամվել Բալասանյանի խոսնակ Չոհրապ Եգանյանին հարցրեցինք՝ արդյո՞ք Բալասանյանը իրա վապահներին է ներկայացրել դեպքի տե­սագրությունը: «Աամվել Բալասանյանը Հա­յաստան է վերադարձել երեկոյան և նշված տեղեկությանն ականատես չի եղել:»,- պատասխա­նել է Եգանյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը հրաժարվել է «Ucom»-ի ծառայություններից. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը Ամանորը լրագրողների հետ կդիմավորի չինացիների նման. «Ժողովուրդ»’