‘Կարդինալների գերագույն կոնգրեգացիան նշանակվել է մարտի 4-ին’

616

 Կարդինալների գերագույն կոնգրեգացիան նշանակվել է մարտի 4-ին, տեղական ժամանակով՝ ժամը 9.30-ին: Ինչպես այսօր հաղորդել են Վատիկանում, համապատասխան նամակ-ծանուցումն ընտրող-կարդինալներին ուղարկել է կարդինալ-դեկան Անջելո Սոդանոն, որը, կարդինալ-կամերլենգոյի՝ Վատիկանի պետքարտուղար Տերչիզիո Բերտոնեի հետ միասին,  ղեկավարում է «թափուր գահի» ժամանակաշրջանը, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Կոնկլավին նախորդող այդ ժողովը պետք է նշանակի կոնկլավի  անցկացման ամսաթիվը: Ժողովին էր հասցեագրված պաշտոնաթող Բենեդիկտոս XVI Հռոմի պապի վերջին ուղերձը, որում նախկին պոնտիֆիկը նշել էր, թե նոր պապի ընտրության ժամկետները կարող են արագացվել: Սովորաբար, Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի մահվան դեպքում կոնկլավը նշանակվում է 15-20 օր հետո: Սակայն այս դեպքում քանի որ կարդինալներն արդեն հավաքվել են Հռոմում, կոնկլավը կարող է նաև ժամկետից շուտ նշանակվել:

«Թափուր գահի» ժանամանակաշրջանն սկսվել է հինգշաբթի, ժամը 20.00-ին:

Նախորդ հոդվածը‘«Շախտյոր» — «Վոլին»՝ 4:1’
Հաջորդ հոդվածը‘Պերմի երկրամասում քլորի արտահոսքից տուժել է ձեռնարկության երեսուն բանվոր’