‘Կարեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով’

995

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Կարեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այդ մասին հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ 1994թ. ծնված զինծառայող Կարեն Գալստյանը հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում էր ստացել հունվարի 28-ին` հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում:

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանն այսօր կդառնար 29 տարեկան ‘
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում բացվել է ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես’