Երկուշաբթի կայացած ռազմական շքերթի ընթացքում՝ նվիրված Կորեական բանակի ստեղծման 90-ամյակին, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր է միջոցներ ձեռք առնել իր միջուկային զինանոցը ընդարձակելու և զարգացնելու ուղղությամբ, հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրատան հաղորդագրությանը։
Ըստ այդմ՝ Փհենյանը, ԿԺԴՀ-ի առաջնորդի հրահանգով, նաև մանրակրկիտ կերպով կպատրաստվի ցանկացած պահի կիրառելու միջուկային զսպման ծրագիրը։
Կիմ Չեն Ինը նաև նախազգուշացրել է այն երկրներին, որոնք պատրաստ են ռազմական դիմակայության դիմել ԿԺԴՀ-ի դեմ, խուսափել նրա շահերի նկատմամբ ոտնձգություններից։
«Եթե որևէ տերություն փորձի ոտնձգություն կատարել մեր երկրի հիմնական շահերի նկատմամբ, մեր միջուկային ուժերին այլ բան չի մնա անելու, քան անակնկալ պատասխանել դրան»,- ընդգծել է նա։
Փոխանցում է tass.ru-ն։