‘
Կիևի ծայրամասերից մեկում վերամբարձ կռունկի անկման հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երկու մարդ վնասվածքներ են ստացել, հայտնում է УНИАН լրատվական գործակալությունը:
Տուժածների և զոհերի անուններն առայժմ չեն հստակեցվում: Իրավապահ մարմինները փորձում են պարզել կատարվածի պատճառները:
‘