‘Կճոյանը փախել է հանդիպումից. Մամուլ’

1255

Երեկ Արարատյան հայրապետական թեմի «Արարատ» միության անդամները կրկին փորձել են հանդիպել թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ, ով նախօրեին անսպասելիորեն որոշել էր աշխատանքից ազատել սուրբ Սարգիս եկեղեցու քահանա, «Արարատ» միության նախագահ տեր Հակոբ Խաչատրյանին։ Միության լրագրողական խմբի ղեկավար Նաիրա Պողոսյանը «ՀԺ»-ին հայտնել է, որ Կճոյանը պարզապես փախել է հանդիպումից։

Թերթը հիշեցնում է, որ խումբը նախօրեին հանդիպել էր թեմի առաջնորդի հետ, ով հրաժարվել էր որևէ բացատրություն տալ՝ նշելով, որ ինքը հաշվետու չէ։ Նաիրա Պողոսյանը «ՀԺ»-ին հայտնել է, որ իրենք շարունակում են պահանջել՝ սբ. Սարգիս վերադարձնել քահանային, ով ուղարկվել է Բանգլադեշի սբ. Երրորդություն եկեղեցի, ինչպես նաև՝ բացատրել, թե որն էր քահանային աշխատանքիցազատելու պատճառը, այլապես իրենք միության մի շարք բարերարների և հավատացյալների հետ դիմելու են Ամենայն հայոց կաթողիկոսին։ Մինչ այդ երեկ սբ. Սարգսում տեղի է ունեցել խոկման արարողություն, որին մասնակցել է նաև տեր Հակոբը։ Նա, սակայն, շարունակում է լռել տեղի ունեցածի կապակցությամբ:

Նախորդ հոդվածը‘Հարսնաքարի գործ. Բժշկի ցուցմունքը կարող է մեղադրանքը խստացնելու հիմք դառնալ’
Հաջորդ հոդվածը‘Բա ուր մնաց 150 հազա՞րը. Մամուլ’