‘«Կնոպկա» սեղմողների և պատգամավորների աշխատավարձը այս տարի կդառնա 661.400 դրամ. «ՉԻ»’

1043

Ինչպես հայտնի է, նախորդ տարվա վերջին ՀՀ կառավարությունը օրենքի նախագիծ բերեց ԱԺ, որով նախատեսվում էր պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում արդեն այս տարվանից: Այս մասին գրում է «ՉԻ»-ն:

Եվ այսպես, 2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձը դառնալու է 661.400 դրամ, իսկ մշտական հանձնաժողովների նախագահներինը՝ 793.680 դրամ։ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին։

Ներկայումս Ազգային ժողովի պատգամավորների և մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնային դրույքաչափերը սահմանված են 331.595 դրամ։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ուղղությունը՝ Ազատության հրապարակ ‘
Հաջորդ հոդվածը‘«Ռոսնեֆտը» դեռ չի գնել «Միկայի» ակտիվները՝ բանակցում են. «ՀԺ»’