‘
iLur.am-ը անդրադարձել էր ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին, որի ժամանակ վերջինս նշել էր, թե մասնակցել է արցախյան պատերազմին ու նպատակահարմար չի համարում նշել մանրամասներ:
iLur.am-ը խոսել է արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր—Թադևոսյանի հետ (Կոմանդոս)՝ պարզելու համար, թե արդյոք վերջինս տեղյա՞կ է Ռուբեն Հայրապետյանի մարտական կենսագրությանը:
Սկզբում Կոմանդոսը չհասակացավ, թե ում մասին է խոսքը, իսկ երբ հասկացավ, որ հարցը վերաբերում է ԱԺ պատգամավոր Հայրապետյանին , ասաց.
«Ես չգիտեմ՝ մասնակցել է, թե ոչ, բայց իմ կարծիքով՝ ինքը այդ ժամանակ մի բանով օգնած կլինի, ես Ղարաբաղից եկել եմ և իր մասին լավ բաներ լսել»:
‘