‘Կոնգրեսը ՍԴ դիմելու համար հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություն ‘

996

34 ստորագրություն ենք արդեն հավաքել, ինչը հնարավորություն է ընձեռում, որ մենք դիմենք Սահմանադրական դատաարան այն պահանջով, որի մասին դիմել էինք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նշենք, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ էր առնվազն 27 ստորագրություն:

«ԱԺ կանոնակարգի մասին օրենքի այն դրույթը, որը թույլ է տալիս վիժեցնել  ընդդիմության իրավունքը՝ նախաձեռնել արտահերթ նիստ, այդ դրույթը համարել հակասահմանադրական: Եթե ՍԴ-ն այդ դրույթը համարի համակսահմանադրական, արտահերթ նիստ հրավիրելու հնարավորություն կունենանք: Կարծում եմ՝ սա լուրջ հաջողություն է, ևս մեկ անգամ ցույց տվեց, որ քաղաքական ուժերը գնում են համախմբման ճանապարհով Սերժ Սարգսյանի այս բռնապետության դեմ: Կարծում եմ՝ սրան կհետևեն նորանոր քայլեր»,- նշեց Զուրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ նախաձեռնությանը միացել են «Հայ ազգային  կոնգրես»,«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» խմբակցություններն ամբողջությամբ ու «Բարգավաաճ Հայաստանի» պատգաամավորներ: «Դաշնակցությունը» նախաձեռնությանը չի միացել:

«Նրանց հետ խորհրդակցել ենք, իրենք նույն հարցը լուծելու մեկ այլ տարբերակ են տեսնում. սկզբից գնալ էթիկայի հանձնաժողով, նույնպես դիմել ՍԴ՝ մի քիչ այլ հայցով, կարծում եմ՝ դա իրենց իրավունքն է, որևէ խնդիր չեմ տեսնում: Դա իրենց իրավունքն է՝ ընտրել են մեկ այլ ճանապարհ, որևէ ողբերգություն չեմ տեսնում»,- ասաց Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Իրանը ոչնչացրել է ամերիկյան անօդաչու թռչող սարք’
Հաջորդ հոդվածը‘Ամնեստի ինտերնեշնլ. Եմենում արձանագրվել են մարդկանց խաչելու դեպքեր’