‘Կոռուպցիոն ռիսկերի նոր ճակատ է բացվում, և էլի Տիգրան Սարգսյանի ջանքերով. Մամուլ’

932

«ՉԻ» տեղեկություններով` մոտ ամիսների ընթացքում ՀՀ կառավարության հորդորով Երևանի քաղաքապետարանը սկսելու է ավտոկայանատեղերի «բաշխման» նոր կարգ սահմանել: Համաձայն նոր կարգի` ավտոկայանատեղերի վրա ևս տենդեր է հայտարարվելու: Այսինքն` ավտոկայանատեղեր «շահագործելու», ըստ այդմ՝ շահույթ են ստանալու այն անհատները կամ կազմակերպությունները, որոնք շահելու են հայտարարված տենդերը: Թե ինչպես և ովքեր են Հայաստանում տենդերի հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչվում` գաղտնիք չէ որևէ մեկի համար: Այնպես որ, Սերժ Սարգսյանի` ամիսներ առաջ հայտարարած «ատկատի» մասով կոռուպցիոն ռիսկերի նոր ճակատ է բացվում, և էլի Տիգրան Սարգսյանի ջանքերով:

Նախորդ հոդվածը‘Բենզինի յուրացման և թրաֆիքինգի մեջ մեղադրվողն ազատության մեջ է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դերենիկ Դումանյանը կրկին հանդիպել է ստոմատոլոգների հետ’