‘Կստեղծվի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»’

1743

Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում որոշվեց ստեղծել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, որոշման նախագիծը կառավարությունում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:  

Համաձայն որոշման՝ կստեղծվի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ, որի կազմում կներառվեն կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներ և պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի մեկ ներկայացուցիչ: 

Նոր ՊՈԱԿ-ի հիմնական գործառույթը լինելու է հսկիչ-դրամարկղային մենքենաների ներդրման, ինչպես նաև դրանց տեխնիկական սպասարկման կազմակերպումը:

 

 

Նախորդ հոդվածը‘Գիտնականները կյանքի համար «պիտանի» մոլորակ են հայտնաբերել ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոման Աբրամովիչը ավստրալական ածխի մեջ գումար կներդնի ‘