‘
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 խաղաց «Կրասնոդարի» հետ:
Երկու գոլերն էլ գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Նախ «Վոլգան» բացեց հաշիվը՝ աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Բիբիլովը: Իսկ կրասնոդարցիներից 78-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Կոմանը:
«Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, սակայն, ինչպես երեւում է, դեռ ամբողջությամբ չի ապաքինվել ոտքի վնասվածքից եւ ընդհանուր առմամբ այնքան էլ հաջող հանդիպում չանցկացրեց:
Այս խաղից հետո «Կրասնոդարը» 16 միավորով 10-րդ տեղում է:
Ռուսաստանի առաջնություն. 13-րդ տուր
«Վոլգա» — «Կրասնոդար»՝ 1:1
Բիբիլով՝ 64 – Կոման, 79
‘