Կրեմլը ծանուցել է ՀՀ–ի և ՌԴ–ի միջև փաստաթղթերի ստորագրման մասին

455

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում Մոսկվայում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրում։

Պեսկովը հիշեցրել է, որ Փաշինյանը երեքշաբթի հանդիպում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Այնուհետև Փաշինյանը չափազանց ինտենսիվ շփումներ կունենա Ռուսաստանի կառավարության մակարդակով։ Հենց այդ ժամանակ էլ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի»,- ասել է Պեսկովը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՓսակի․ ԱՄՆ-ը մտադիր է վերականգնել դեսպանատան աշխատանքը Կիևում
Հաջորդ հոդվածը«Լիվերպուլը» դարձյալ խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)