«Լիվերպուլը» դարձյալ խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

319

Անգլիայի առաջնության 30-րդ տուրից տեղափոխված խաղում «Լիվերպուլն» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ վստահ հաղթանակ տարավ 4։0 հաշվով։

Աչքի ընկան հարձակվողներ՝ կոլումբացի Լուիս Դիասը, եգիպտացի Մոհամեդ Սալահը` դուբլ, սենեգալցի Սադիո Մանեն։

Պրեմիեր լիգայի առաջին շրջանում լիվերպուլյան թիմը «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել էր 5։0 հաշվով։

«Լիվերպուլը» 76 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդն է՝ 54 միավոր։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր 

«Լիվերպուլ» — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4։0 (տեսանյութ)

Լուիս Դիաս, 5, Մոհամեդ Սալահ, 22, 85, Սադիո Մանե, 68

Նախորդ հոդվածըԿրեմլը ծանուցել է ՀՀ–ի և ՌԴ–ի միջև փաստաթղթերի ստորագրման մասին
Հաջորդ հոդվածը«Ինտերը» հաղթեց «Միլանին» եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)