‘Կրեմլի կայսերապաշտական նկրտումներին խանգարող բանը Պարույր Հայրիկյանն է’

640

Իմ դեմ մահափորձի գլխավոր կազմակերպիչը Ռուսաստանն է, և խոսքերս հաստատում է Ռուսաստանից մահափորձի կազմակերպիչների ֆինանսավորումը, մասնավորապես`այն մեծ գումարը, որը փոխանցվել է Վարդան Սեդրակյանի հաշվին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով, ռուսաստանյան իշխանությունների զայրույթն է հարուցել Հայրիկյանի հայտարարությունը, որ բարեկամ երկիրը չի կարող պարտքի փոխարեն վերցնել երկրի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները: Հայրիկյանն ընդգծել է, որ ընտրելով Մաքսային միությանն անդամակցման ուղին`Հայաստանն ինքնաոչնչացման ճանապարհին է կանգնել:

Նախորդ հոդվածը‘Ճանապարհներ. Ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով’
Հաջորդ հոդվածը‘«Բանակն իրականում». Ոստիկանությունը կոպտագույն կերպով ոտնահարել է քաղաքացիների ազատությունը’