Կրեմլում մեկնաբանել են Կադիրովի հայտարարությունը

285

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը շարունակում է ղեկավարել շրջանը, նա առայժմ պաշտոնաթող չի եղել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք այդ հաղորդագրությունները տեսել ենք։ Այսպես ասեմ․ եթե ես ճիշտ եմ հասկանում, այդ հայտարարություններն առայժմ որևէ կերպ չեն նյութականացել։ Համենայն դեպս, մենք ելնում ենք նրանից, որ նա շարունակում է ղեկավարել Չեչենական Հանրապետությունը»,- Կրեմլի ներկայացուցչի խոսքն է մեջբերել РИА Новости-ն:

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿադիրովը հայտարարել է, որ ուզում է հանգստանալ
Հաջորդ հոդվածըSinquefield Cup. Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը պարտվեցին