‘Կրիշտիանու Ռոնալդուն ներքնազգեստի հավաքածու կթողարկի’

576

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պայմանագիր է կնքել դանիական JBS Textile Group ընկերության հետ, որը զբաղվում է ներքնազգեստի արտադրությամբ:

Դանիական ընկերության միջոցով Ռոնալդուն կթողարկի ներքնազգեստի սեփական հավաքածուները, հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը:

Առաջին հավաքածուն, որը կթողարկվի այս տարի, երկու ուղղություն է ունենալու` ֆուտբոլիստի ամենակրտսեր երկրպագուների համար, եւ մեծահասակների, «որոնք մոդայում ավելի լավ են կողմնորոշվում եւ ցանկանում են համապատասխանել վերջին փոփոխություններին»:

Ռոնալդուի եւ դանիական ընկերության միջեւ պայմանագրի մանրամասները չեն նշվում: Ինչպես նշված է մամուլի հաղորդագրության մեջ, պորտուգալացու հավաքածուները կթողարկվեն ամեն տարի:

Նախորդ հոդվածը‘Մալիի կառավարական ուժերը ազատագրել են վերջին քաղաքը’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի ռազմական օդուժը ռմբակոծել է սիրիա-լիբանանյան սահմանը’