‘Մալիի կառավարական ուժերը ազատագրել են վերջին քաղաքը’

811

Մալիի կառավարական բանակի զորքերը ֆրանսիական ստորաբաժանումների աջակցությամբ մտել են Քիդալ, որը ապստամբ տուարեգների վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքն է, հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ ապստամբներն առանց դիմադրության հեռացել էին նաև Գաո և Տիմբուկտու քաղաքներից: Այսպիսով Մալիի հյուսիսում գտնվող համեմատաբար մեծ բոլոր քաղաներն անցել են երկրի կառավարությանը:

Մինչ այդ Տիմբուկտու և Գաո քաղաներում հիմնականում ապստամբ տուարեգներին ու արաբներին պատկանող խանութների և տների զանգվածային թալան է սկսվել:

Ոչ ոքի հայտնի չէ, թե որտեղ են գտնվում ապստամբ զինվորականները: Արտասահմանյան լրատվամիջոցների թղթակիցների խոսքերով, տուարեգները «հեռացել են անապատ», որտեղ կսպասեն բարեհաջող ժամանակների:

Հատկանշական է, որ ըստ BBC-ի իրավիճակը բոլորովին այլ է: Գործակալությունը հայտնում է, որ Քիդալը ֆրանսիական բանակի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնած և Մալիի կառավարական բանակի հետ աշխատելուց կտրականապես հրաժարված տուարեգների վերահսկողության տակ է գտնվում: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան. Ամերիկյան ներդրողներին երաշխիքներ են անհրաժեշտ անկախ դատական համակարգի ոլորտում’
Հաջորդ հոդվածը‘Կրիշտիանու Ռոնալդուն ներքնազգեստի հավաքածու կթողարկի’