‘Կրկին հրդեհ «Սպայկայում»’

1088

Այսօր՝ հուլիսի 5-ին, ժամը 07.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Սպայկա» ՍՊԸ-ի տանիքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 70/18 հասցեում գտվող«Սպայկա» ՍՊԸ-ի 1-ին հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.14-ին, մարվել՝ 08.19-ին: Այրվել են ապակյա տարաների փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային թաղանթներ՝ մոտ 12 խմ:

Նախորդ հոդվածը‘Արտագաղթի վիճակագրությունը պաշտոնապես կթաքցվի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը նշում է Սահմանադրության օրը’