‘ՀԱԿ ակտիվիստների գործով վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը հոկտեմբերի 11-ին է ‘

852

Ավարտվեց ՀՀ վերաքննիչ դատարանում ընթանող՝ այս տարվա հուլիսի 20–ին առաջին ատյանի դատարանի կողմից երկուսից մինչև վեց տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ չորս երիտասարդների վերաքննիչ  բողոքի քննության առաջին նիստը, որի ժամանակ պատասխանող կողմը ներկայացրեց բողոքը և առաջին ատյանի դատավճռի բեկանման հիմքերը: Հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00, որտեղ մեղադրող կողմը հանդես կգա ելույթով՝ նշելով հակափաստարկներ:

Նշենք, որ առաջին նիստին, որպես մեղադրող կողմ, ներկա էր դատախազ Հակոբ Մարտիրոսյանը: Տիգրան Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանի խոսքով՝ ինքը և իր պաշտպանյալները դատախազին բացարկ չեն հայտնում, քանի որ վստահ չեն, թե այդ դատախազին փոխարինած մեկ ուրիշ դատախազ ավելի բարեխիղճ է լինելու: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում մտադիր են «միջազգային օդանավակայան» կառուցել Աղջաբեդիում՝ «ի հակակշիռ» արցախցիների ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ԱՊՀ վախճանի մասին խոսակցությունները անհիմն է համարում ‘