‘Համազգեստը մաքուր չպահելու համար համածառայողին վիրավորելու համար մեղադրանք է առաջադրվել’

671

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ռաֆիկ Հ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ժամկետային զինծառայող, 2012թ. հուլիս 19-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում զորանոցի լուսամուտի մոտ համազգեստը մաքուր չպահելու համար հայհոյել է համածառայող, շարքային Արթուր Ս.-ին` դրանով իսկ ստորացնելով նրա պատիվը ու արժանապատվությունը, հայտնում է iravaban.net-ը:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասի՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

 

Նախորդ հոդվածը‘Պատարագի մասնակիցներն աղոթել են Ուգո Չավեսի առողջության համար’
Հաջորդ հոդվածը‘Կոլումբիական թաքստոցում փող գտած զինվորներին ազատազրկել են’