‘Պատարագի մասնակիցներն աղոթել են Ուգո Չավեսի առողջության համար’

928

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի հոսպիտալում, որտեղ բուժում է ստանում երկրի նախագահ Ուգո Չավեսը, ուրբաթ երեկոյան կաթոլիկ պատարագ է մատուցվել, որի մասնակիցներն աղոթել են պետության ղեկավարի առողջության համար: Կրոնական արարողությանը մասնակցել են երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, նախարարներ, նախագահի ազգականներն ու բարեկամները, նաև նրա դուստրը՝ Մարիա Գաբրիելան: Արարողությունը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելէ ազգային բոլոր հեռուստաալիքներով: Պատարագից առաջ փոխնախագահ Մադուրոն Չավեսի կողմնակիցներին խորհուրդ է տվել արհամարհել նրա առողջության վերաբերյալ ստահոդ լուրերը, նա «ֆաշիստական» է անվանել արևմտյան այն լրատվամիջոցները, որոնք նման լուրեր են տարածում:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Ուգո Չավեսը հաղթեց հերթական նախագահական ընտրություններում, սակայն առողջական խնդիրների պատճառով ստիպված էր մեկնել Կուբա և վերջին մեկուկես տարվա ընթացում  ենթարկվել չորս վիրահատությունների: Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին Վենեսուելայի ղեկավարի մահվան մասին, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. Մեր բախտը 25 տարի բերում է. ահավոր սովորություն է’
Հաջորդ հոդվածը‘Համազգեստը մաքուր չպահելու համար համածառայողին վիրավորելու համար մեղադրանք է առաջադրվել’