Հայաստանը հերթական ոսկե մեդալն է նվաճել ծանրամարտի պատանեկան ԵԱ-ում

279

Լեհաստանի Ռաշին քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճել է 5-րդ չեմպիոնական տիտղոսը։

Մ17 մրցաշարի 81 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Էմմա Պողոսյանը, որը երկամարտում գրանցել է 206 կգ արդյունք (91+115)։ Պոկում վարժությունում հայ մարզուհին երկրորդն էր, իսկ հրումում նվաճել է փոքր ոսկե մեդալ։

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էին հռչակվել Միքայել Չոլակյանը (49 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ), Սերյոժա Բարսեղյանը (61 կգ), Վալերիկ Մովսիսյանը (67 կգ), իսկ Ժորա Գրիգորյանը (55 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր:

Նախորդ հոդվածը«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են
Հաջորդ հոդվածըՌԴ ՊՆ-ն նախազգուշացնում է ԶԱԷԿ-ում սադրանք նախապատրաստելու մասին