‘
Նոյեմբերի 12-ին, ժամը 19:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որից հետո հնարավորություն կտրվի հարցազրույցներ ունենալ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ: Այն ԶԼՄ ներկայացուցիչները, ովքեր կցանկանան լուսաբանել մարզումը, պետք է նոյեմբերի 12-ին ժամը 12:00-16:00 ընթացքում անձամբ ՀՖՖ մամուլի քարտուղարությունից ստանան հատուկ անցաթղթեր, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
‘