‘Հայաստանում գործազուրկների թիվն ավելացել է 11%-ով’

694

Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործազուրկների թիվը 63 հազար է: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գործազուրկների թիվն աճել է մոտ 11 տոկոսով, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է ՀՀ զբաղվածության պետական ծառայության աշխատանքի վերլուծության բաժնի պետ Անահիտ Փարսադանյանը:

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, աշխատանք փնտրողների և պետական գործակալությունում գրանցվողների թիվը նվազել է, ինչը պայմանավորված է հունվարի 1-ից գործազրկության նպաստի վերացման հանգամանքով:

«Գործակալությունում գրանցված աշխատանք փնտրողների թվաքանակը անցած տարվա նկատմամբ 4.9 տոկոսով նվազել է: Այո, մարդիկ կային, որ հենց գալիս էին նպաստ ստանալու համար», — ռադիոկայանի փոխանցմամբ, ասել է Անահիտ Փարսադանյանը:

Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ կայքում:

 

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Հիմա մենք շատ լուրջ և ծանր մարզումներ ենք անցկացնում»’
Հաջորդ հոդվածը‘Ուսանողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը մեջբերեց «հայտնի մտավորական» Նիցշեին’